Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա մենք` փաշինյանական ռեժիմի անհաշտ քննադատներս, դավաճաննե՞ր ենք:
Իսկ գուցե ռեժի՞մն է դավաճանական:
Իսկ գուցե արվեստի մարդիկ պարտք ունեն ավելի՞ քննադատելու, քան մենք: Եվ այդ պարտքի ճիշտ հակառակը կատարելով գուցե հենց իրե՞նք են դավաճանում նախ իրենց, ապա և ժողովրդին:
Իսկ գուցե դավաճանությունն այն է, որ հանցավոր կառավարման մեջ լուսավոր կետեր ես փնտրում, երբ դրանք չկա՞ն:
Եվ ո՞ւմ դավաճանել: Ռեժիմի՞ն»: