ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, արձակագիր և երգիծաբան Սամվել Խալաթյանը բաց նամակ-առաջարկ է ներկայացրել ԿԳՄՍ նախարարին, որը ներկայացնում ենք ստորև. «Բաց նամակ-առաջարկ ԿԳՄՍՆ նախարարին. Դուք ճիշտ ուղու վրա եք: Ով ինչ կուզի՝ թող ասի, դուք ճիշտ ուղու վրա եք: Միայն թե, քանի դասերը չեն սկսվել, պարտադրել է պետք ծնողներին, որ դպրոց հաճախող երեխաներն իրենց հետ ունենան ձեռնաշղթաներ: Դա հատկապես այն դեպքերի համար, երբ նրանցից մեկը զուգարան գնալ ուզի, ուսուցիչը, նստարանների վրա ամրացրած հատուկ երկաթե օղակից կշղթայի մյուսներին, որ իր բացակայության ընթացքում հանկարծ դիմակը չհանեն, միմյանց չմոտենան և այլն:

Մի երկնչեք, կարգավորեք շնչառությունը…փակեք աչքերը… այդպես… դուք ճիշտ ուղու վրա եք… դուք ճիշտ ուղու վրա եք… դուք ճիշտ ուղու վրա եք… երբ բացեք ձեր աչքերը, չզարմանաք, որ մեղադրյալի աթոռին եք նստած… ձեզ ոչինչ չի սպառնում... ձեզ անմեղսունակ կճանաչեն...դուք ճիշտ ուղու վրա եք…»: