Լոռու մարզի Ջրաշեն գյուղում լուսադեմին առատ կարկուտ է տեղացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը և տեղադրել օգտատեր Արթուր Շահնազարյանի ուղարկած լուսանկարները: