Լոռու մարզի Արդվի գյուղում աննխադեպ իրավիճակ է ստեղծվել։ Գյուղում հանքի շահագործման համար «Միռամ» ընկերությունը փորձում է ստանձնել թույլտվություն դա անելու,սակայն առայժմ գյուղի բնակչությունը դրան ըննդիմանում է։ Երեկ գյուղապետ Սամվել Կիրակոսյանը փորձել է հրաժարական տալ,սակայն գյուղի ավագանին չի ընդունել այդ հրաժարականը։ Պարզ է թե ինչու է տեղի ունենում հրաժարականի փորձը։ Մի կողմից բնակիչներն են,մյուս կողմից «Միռամ» ընկերությունը,որի հետևում,ըստ մամուլի հրապարակումների կանգնած է Վահրամ Բաղդասարյանը՝ ՀՀԿ խմբակցության կարկառուն նեկայացուցիչներից մեկը։ Բաղդասարյանը ինքը բազմաթիվ անգամ հերքել է իր մասնակցությունը տվյալ դեպքին,սակայն ծուխն առանց կրակ չի լինում ինչպես գիտեք։

 

Վահրամ Բաղդասարյանը ունիկալ քաղաքական գործիչ է։Նա մեկն է այն եզակիներից,ովքեր կարիերայի իքս փուլում ձախողվելուց հետո ոչ միայն կարողացան ռեաբիլիտացվել իշխանության համակարգում այլև ստանձնել կարևոր ու պատասխանատու պաշտոններ իշխանության վերնախավում։ Սովորաբար եթե իշխանությունը Հայաստանում մեկնումեկին որոշում է հրաժեշտ տալ,ապա դա անում է հնարավորինս անձայն բայց և կարելի է ասել հավերժ։ Բաղդասարյանը սակայն 2007 թվականին պառլամենտական ընտրությունների ժամանակ դաժան պարտություն կրելով այն ժամանակվա իր մրցակից Վիկտոր Դալլաքյանից, կարողացավ ուշքի գալ ու հիմա արդեն ինչպես նշեցինք բավականին ազդեցիկ դերակատարություն ունի ՀՀԿ-ում։

 

Դե ինչ մնում է գյուղի ու հանքի հետ կապված պատմությանը,առաջին դեպքը չէ,երբ նման իրավիճակ է ստեղծվում։ Տարիներ շարունակ նույն իրավիճակը Թեղեւտում ու Թռչկանում էր,որտեղ նույնպես հանքի ու ՀԵԿ-ի շահագործման համար պայքար էր գնում քաղաքկտիվիստական շրջանակների ու Թեղուտի հարցով շահառու « Վալլեքս» գրուպի միջև։ Նույն իրավիճակը կարող է նաև հիմա ստեղծվել այստեղ ու կրքերը բորբոքվեն նոր ուժով։ Բայց այ թե որ կողը կհաղթի այդ դիմակայությունում,և ինչ դիրք կբռնի այդ հարցի մեջ իշխանությունը,դժվար է ասել,թեպետ կարելի է կռահել։