«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես շատ հարցերով դեմ եմ Սերժ Սարգսյանի քաղաքականությանը: Բայց մի հարցով համաձայն եմ և այդ հարցը ես էլ ունեմ՝ այդ ի՞նչ քաջագործություններ են եղել Տավուշի դեպքերի ժամանակ, որ 70-ից ավել մարդ Մարտական խաչ շքանշան է ստացել: Սա այն դեպքում, երբ 1991-94թթ. պատերազմի ժամանակ այդ շքանշանով պարգևատրվածների թիվը չի անցել երկու տասնյակը»: