Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ու կից գրել․

 

«Շշմելու լեռնաշխարհ ունենք, որի յուրաքանչյուր անկյունը առանձին պատմություն ունի:

Չքնաղագեղ Հատիս լեռն է, որը գտնվում է մեր մարզում՝ Կապուտան գյուղից 2,5 կմ հարավ արևելք:

Լեռը երբեմն անվանում են նաև Շամիրամի անվամբ. դա էլ պայմանավորված է Արայի լեռան դիմաց գտնվելու հանգամանքով և խորհրդանշում է Արա Գեղեցիկ և Շամիրամ ավանդապատումի իրական ակունքները:

#ՃանաչենքԿոտայքը
#Հատիս_լեռ
#Արի_Կոտայք, բայց միայն դիմակով:

Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի»: