Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: Մարզպետը կադրին կից նշել է, որ լուսանկարն արվել է Շուշիում:

«Թե բա` Գարիկ Սարգսյանը Շուշիում չի եղել...»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն տարածվեց, որ Գարիկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: