Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Տոտալ խայտառակություն։
Ոստիկանության գնդապետը մոտեցել է Կառավարության առջև ընդունելության քննությունների հարցերով բողոք իրականացնող խմբին, առանձնացրել երկու դաշնակցական երիտասարդների՝ Քրիստինեին ու Գոռին, և պահանջել հեռանալ հավաքի վայրից որպես «ուղղորդող սադրիչ»՝ սակայն հիմք ընդունելով «արտակարգ դրության իրավական ռեժիմով սահմանված հավաքների արգելքը»։
Սա դասական, դասագրքային խտրականություն է՝ քաղաքական հայացքների հիմքով։ Էլ ավելի դասական օրինակ դժվար է պատկերացնել։
Գնդապետը կա՛մ պետք է հիմնավորի Գոռի ու Քրիստինեի «սադրիչ» լինելը (այդ երկուսը իմ ճանաչած ամենապայծառ երիտասարդներից են, ի դեպ), կա՛մ հայտարարի, որ հրաման է կատարել, կա՛մ ենթարկվի պատասխանատվության։