Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է, քանի որ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ակնհայտորեն կրում էր պատժիչ բնույթ՝ քաղաքական գործունեության համար»։

Հիշեցնենք, որ այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշեց 2 ամսով կալանավորել Գագիկ Ծառուկյանին։