Կատալոնացի հայտնի գրող, լրագրող, մի շարք գրքերի, հոդվածների և հեռուստահաղորդումների հեղինակ Չավիեր Մորետ Ռոսը, որը նաև Հայաստանի մասին պատմող «Արարատի հիշողությունը» գրքի հեղինակն է, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Այս օրերին շատ եմ մտածում Հայաստանի մասին: Հուսով եմ, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն կհաստատվի և կդադարեն բռնությունն ու սպառնալիքները: Գրկում եմ իմ հայ ընկերներին»: