ՀՀԿ խոսնակ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

 

«Եվրոպական Ժողովրդական կուսակցությունն իր պաշտոնական թվիտերյան էջում անդրադարձել է Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին:

ԵԺԿ-ն ափսոսանք է հայտնել, որ ի հեճուկս այն հանգամանքի, որ Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ ներկայացված սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում հանձնաժողովի առաջարկություններին, իշխող մեծամասնությունն ընդունել է դրանք:

ԵԺԿ-ն հույս է հայտնում, որ Հայաստանը, բարեփոխելով երկիրը, կսերտացնի համագործակցությունը Վենետիկի հանձնաժողովի հետ՝ ամրապնդելով օրենքի գերակայությունը, ժողովրդավարական ստանդարտները եւ կպաշտպանի դատական իշխանության անկախությունը»։