ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմաղանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանը կդառնա՞ բացարձակ միապետություն, թե՞ կշարունակի պայքարել ժողովրդավարական արժեքների հաստատման համար, կախված է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից:
ԲՀԿ-ն արդեն նախաձեռնել է ստորագրահավաք, գնդակը ԼՀԿ-ի կիսադաշտում է:
Հայրենիքի ապագան ձեր ձեռքերում է, տիկնայք և պարոնայք:
Այսօր ձեզանից է կախված՝ մեր երեխաները կապրեն բացարձակ միապետության պայմաններում, թե ոչ:
Մնացածը լիրիկա է:
Վիճակը նետված է, ժամանակն է անցնել Ռուբիկոնը»: