Ռուսաստանը հանդիսանում ՀՀ ռազմավարական, տնտեսական կարևոր գործընկեր պետությունը և հարաբերությունների զարգացման ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել որոշակի քայլեր
Այսօր գործադիրի ղեկավարը կառավարության նիստում անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերին, ասել էր. «Հարցը լուծենք, հարցը, թե չէ՝ շատ ենք խոսում»:
Մասնավորապես Հովիկ Աբրահամյանը նիստի ժամանակ ՀՀ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանին հանձնարարարել է ՌԴ քաղաքացիների մուտքն անարգել Հայաստան թույլատրելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Գործադիրի ղեկավաևտ նշել է, որ անհրաժեշտ է ՌԴ իշխանությունների հետ պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի այդ երկրի քաղաքացիները Հայաստան այցելեն ոչ թե իրենց արտասահմանյան, այլ՝ ներքին անձնագրով:
Վերը նշված որոշումը կարող է լուրջ խթան հանդիսանալ տուրիզմի զարգացման գործում, քանի որ այդպես ՌԴ քաղաքացիները ՀՀ կարող են մեկնել առանց ավելորդ քաշքշուկի:
Հասարակությունը հիասթափություններ է ունենում, որովհետև ժամանակի ընթացքում շատ մարդիկ են խոսում ու անցնում առաջ և աշխատանք քիչ է նկատվում: Անխոս, ժամանակն է խոսքից անցնել գործին: Այս տեսանկյունից վարչապետի ասածը, թե «շատ ենք խոսում, պետք է հարց լուծենք» խիստ արդիական է:
Մարինա Ներսեսյան