Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Էս ո՞ւր եք իջել դուք
Շուկշինի «Կարմիր բռինչում» մի էսպիսի խոսք կա` «опускаюсь все ниже и ниже, даже самому интересно»: Երեկ նայում եմ, թե ինչպես են տարածում Արցախի նախկին օմբուդսմեն, լավ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի նկարը իր մանկահասակ երեխայի հետ ու ինչպես են մեկ «ֆաս» հրահանգով տաբեր սուբյեկտներ և ֆեյք մանուֆակտուրան տարածում այդ նկարն ու տակը շաղ տալիս հնարավոր բոլոր սեռապաթոլոգիկ հայհոյանքները:
Երբ ես տարիներ շարունակ եվրոպական կառույցներում կռիվ եմ տվել ադրբեջանցիների ապատեղեկատվության դեմ` միջազգային հանրությանը ներկայացնելով նաև ադրբեջանական դասագրքերում արմենոֆոբիայի կոնկրետ օրինակներ, երբ մենք մի ամբողջ քեյս պատրաստեցինք ապրիլյանի ժամանակ Ադրբեջան պետության կատարած վայրագությունների, այդ ամենը ես և իմ գործընկերները արեցինք Ռուբենի անմիջական օգնությամբ:
Հիմա դուք, «ֆաս» հրահանգով թիրախ եք սարքել մի մարդու, ում Ադրբեջանը համարում է իր թիվ մեկ թշնամիներից մեկը:
Ու դա հերիք չէ, թիրախ եք սարքել երեխայինննննն:
Էս հասկանու՞մ եք, թե մինչև ուր եք իջել, էս հասկանու՞մ եք, որ թիրախավորելով Ռուբենին, անբարո թիրախավորելով ինձ, դուք ամեն օր տոննաներով ջուր եք լցնում Ադրբեջանի ջրաղացին, ում համար մենք թշնամիների առաջին շարքում ենք:
Էս հասկանու՞մ եք, որ թիրախ սարքելով երեխային, դուք անում եք ամենաանբարո քայլը, որովհետև գալու է վաղվա օրը, ու հավատացեք, իմ և Ռուբենի համար շատ դժվար է լինելու կանգնեցնել այն մարդկանց, ովքեր պարզապես ուզենալու են «սամասուդ» անել ձեզ ու ամենացավալին այն է, որ նաև ձեր երեխաներին:
Էս հասկանու՞մ եք, որ տարբեր, իբր, սրտացավ մարդկանց միջոցով մեսիջներ ուղարկելով, թե եթե չլռեք, «ամենավերևինը» հանձնարարել է սոցիալական ցանցերում ձեր անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակել, դուք ձեր դատավճիռն եք գրում:
Ձեր սեփական ձեռքով:
Լավ, չե՞ք հասկանում, որ հատել եք գրված ու չգրված մարդկային բոլոր բարոյական նորմերի կարմիր գծերը և հանրությունն արդեն էնքան է նողկում ձեր արածներից, որ ֆեյքերի աննախադեպ բանակով էլ արդեն չեք հասցնում սոցիալական ցանցերում «բալանս» պահել:
Կանգ առեք, մարդասիրական միջանցք թողեք ձեզ համար, որպեսզի ես և Ռուբեն Մելիքյանը կարողանանք էդ միջանցքով ձեզ փրկել»: