Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, իր ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Ոստիկանությունը պարտավոր չէ դեմքով ճանաչելու չեմպիոններին, գրողներին, գիտնականներին, բժիշկներին:

Ոստիկանությունը պարտավոր է օրենքի պահանջը հավասարապես կիրառել բոլորի նկատմամբ:

Օրենքի առաջ բոլորը հավասար են և վերջ:

հ.գ. 3-րդ ճանապարհի փնտրտուքներում մոլորված պատգամավորների կողմից թեմայի հուզականության վրա դիվիդենտներ հավաքելը ընտրած ճանապարհի բնութագիրն է սոսկ»: