ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հայկական ֆեյսբուքը քիչ քիչ սպառում ա օբյեկտիվության, սթափության ու առողջ բովանդակային քննարկման հնարավորությունները:
Էմոցիոնալությունը, սարկազմը, վիրավորանքն ու միակ խելացին լինելու մոլուցքը արդեն գիրիշխող են:
Օդից կախված մամուլ, կոնտեքստից կտրված արագ տարածվող անբովանդակ մտքեր, սեփական ճշտի մոլուցքով տառապող ու դիմացինի անհաջողության վրա ուրախացող «օբյեկտիվներ», վերջնագրերով սպառնացող ժողովրդավարներ, մեծամտությամբ տառապող մարգինալ փաստաբաններ, սկզբունքայնությունից խոսացող անսկզբունք քաղաքական գործիչներ:
Հուսադրողը այն է, որ Հայաստանը ֆեյսբուք չի»:
Գոհար Աբաջյանը գրառումն ավարտել է #Savemybrain հեշթեգով: