Գաբրիել Գարսիա Մարկես: Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին: Մեջբերումներ

1. Մի մահացիր, մինչև որ չզգաս քո սիրելիի հետ քնելու հրաշքը:

2. Փառքը մի գեր տիկին է, ով չի քնում քեզ հետ, բայց երբ դու արթնանում ես՝ նա կանգած է լինում մահճակալի մոտ և հետևում է քեզ:

3. Այն անդիմադրելի ուժը, որը շարժում է աշխարհը՝ ամենևին երջանիկ սերը չէ, քանի որ սերը դժբախտ է:

4. Հնարավոր չէ ի վերջո չդառնալ այն մարդը, որը քեզ համարում են:

5. Լուռ խենթությունը մոտ ապագան է:

6. Տարիքը այն չէ, թե քանի տարեկան ես՝ այլ այն է, թե դու այն ինչպես ես զգում:

7. Առանց սիրո սեքսը մխիթարանք է նրանց համար, որոնց չի հասել սերը:

8. Սեռական առումով տարիքս երբեք ինձ չի մտահոգել, որովհետև իմ հնարավորությունները կախված էին ոչ այնքան ինձնից, որքան կանանցից. նրանք գիտեն ինչն ու ինչպեսը, երբ ուզում են:
.
9. Կյանքի լիակատար հաղթանակը հենց այն է, որ ծերունիների հիշողությունը չի պահպանում ոչ էական մանրուքները և միայն խիստ հազվադեպ է մեզ դավաճանում որևէ իսկապես կարևոր հարցում: Ցիցերոնը դա արտահայտել է մեկ ասույթով. «Չկա մի այնպիսի ծեր, որը մոռանար, թե որտեղ է թաքցրել գանձը»:

10. Քարտուղարուհիները դահլիճ բերեցին կարկանդակը' իննսուն վառվող մոմերով, որոնք առաջին անգամ ստիպեցին ինձ զգալ ապրած տարիներիս քանակը:

11. Ծերության հմայքներից մեկն այն քմայքներն են, որոնք իրենց թույլ են տալիս երիտասարդ մտերմուհիները' համարելով, որ դուք արդեն խաղից դուրս եք:

12. Ծերության առաջին նախանշանը մարդու' իր հորը նմանվել սկսելն է:

13. Լուսանկարներում մարդիկ ավելի շատ և ավելի վատ են ծերանում, քան իրականում:

14. Խանդն ավելին գիտի, քան ճշմարտությունը:
.
15. «Ծերանում եմ», – խոստովանեցի ես: «Մենք արդեն ծեր ենք, – հոգոց հանեց նա: – Պարզապես դա ներսից չես զգում, իսկ քեզ դրսից նայողները տեսնում են»: