Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
««Հեղափոխության» երկու տարվա ամփոփումը.
• իշխանությունների ապիկարության և թուլամորթության պատճառով տապալված կարանտինից հետո երկրում համաճարակի տարածման երկրորդ՝ նախորդից ավելի ուժեղ, ալիքն է բարձրանում;
• տնտեսությունը՝ ինձնից էլ լավ գիտեք վիճակը;
• ադրբեջանցիներն էլ մյուս կողմից են հոխորտում;
• ԱԺ-ում ընդդիմությունը օգնում է իշխանություններին ծածկադմփոց անել Արցախի հարցում Նիկոլի կիքսերը, ինչին ի «շնորհակալություն», նիկոլենք խորհրդարանական ընդդիմության առաջնորդին տփում են;
• երկրի ղեկավարն էլ փողոցային մակարդակի բազարվում ա, թե ով ա ճիշտ, ով ա սխալ, «բա խի Էդմոնը ամբիոնից իջավ», տո եսիմ ինչ։
Լակոտների դիկտատուրա։
Այս իշխանության ամեն օրը սպառնալիք է հայկական պետականության գոյությանը։
ՀՀ նախորդ իշխանությունների ամենամեծ մեղքը, եթե ոչ հանցագործությունը՝ սրանց իշխանությանը մոտ թողնելն էր»։