Ռեժիսոր Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանին տրված ժամանակն ավարտվել է, վերջինս հեռացել է այն հռչակագրից, որը հռչակել էր հեղափոխական հանրության առաջ, Հանրապետության հրապարակում` մեղմ ասած խաբել է։ Հեղափոխությունը ինքը և Աննան չեն (ինչպես ինքը ակնարկեց)։ Հեղափոխությունն անձեր չեն, հեղափոխությանը ծրագիր է, որին կողմ ես, կամ կողմ չես, որի կրողն ես, կամ կրողը չես (սա վերաբերում է բոլորին)։
     Նիկոլի 2 տարվա գործունեությունը ցույց տվեց, որ նա հեղափոխության կրողը չէ, նա հեղափոխության օրակարգով խաբեց հանրությանն իշխանական լծակներին տիրանալու համար և վերջ։ Հետագա գործունեությունն աղերս չունի բուն նպատակի հետ։
     Նիկոլի պատասխանատվության պահը մոտենում է և վերջինիս պատասխանատվության կարող են կանչել հեղափոխականները, քանի որ նրանք են վերջինիս գործուղել իրենց կողմից ընդունված օրակարգը իրականացման համար։
     Հեղափոխությունը պետք է հասցնել ավարտին, հակառակ դեպքում, ոչ միայն հեղափոխությունը կկորցնենք, այլև՝ երկիրը»: