Վահան Իշխանյանը գրել է․
«Կոչերն անզոր են, աղետի կանխարգելման անհրաժեշտ պայմանը Փաշինյանին հեռացնելն է
5 քաղաքական գործիչներ կոչ են արել երկու շաբաթով խստացնել արտակարգ ռեժիմի սահմանափակումները, քանի որ օրական նոր վարկավածների թիվը աճում է, արդեն օրական 120-ից ավել են դեպքերը, իսկ այսօր արդեն 163 (հղումը մեկնաբանության մեջ)։
Սակայն պարզ է, որ որևէ ազդեցություն չի ունենալու կոչը, քանի որ այս կառավարությունը անցավ մի փորձություն, որ ցույց տվեց, որ անընդունակ է խիստ ռեժիմ հաստատել, նրա «խստացրած»ի արդյունքը արդեն կա՝ համաճարակը մի քանի անգամ սաստկացավ։
Հայաստանը աղետի մեջ է ընկնում, և դեմն առնելու անհրաժեշտ պայմանը համաճարակը կանխարգելելու անընդունակ ղեակավարությանը հեռացնելն է, և փոխարինելը վճռական ու ընդունակ ղեկավարով, այսինքն 1֊ին քայլը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է ու այնպիսի վարչապետ ընտրելը ով ընդունակ է վճռական(դուխով) կոշտ մեթոդներով արտակարգ իրավիճակ հաստատել և համարձակորեն(դուխով) խոշոր դրամական միջոցներ ներգրավելով բնակչության սոցիալական խնդիրները լուծել և զուգահեռ տնտեսությունը աշխատացնել։
Հնարավո՞ր չի հեռացնել Փաշինյանին, ով քայլ անի իսկույն քրեկան գործ կսարքեն գլխին կկալնավորե՞ն։ Այո, կկալանավորեն, և ի՞նչ, վարչապետը կմնա, կավելանան քաղբանտրկյալները։ ԱԺ ընտրությունների՞ն սպասել. մինչև առուն ջուր գա գորտի աչքը դուրս կգա։ Հասրակական պահանջ չկա՞, Վարչապետի վարկանի՞շն է բարձր, գուցե բարձր է առողջության վերաբերյալ տգետ պատկերացում ունեցող կամ հանուն Փաշինյանի իշխանության ինքնասպանության պատրաստ քաղաքացիների շրջանում։ Սպասել որ գրագիտությունը այնքան բարձրանա, որ հասկանա՞ն Փաշինյանը անկարող է աղետի դեմն առնել, բայց գրագիտությունը կարող է բարձրանալ երբ ուղտը իրենց դռներին չոքի, ընդ որում ոչ միայն կորոնավիրուսի ուղտը, նաև սովի ուղտը, պատերազմի ուղտը։
Բայց կան, չէ՞ բազմաթիվ գրագետ քաղաքացիներ, ովքեր հասկանում են որ կառավարությունը երկիրը աղետի է տանում։ Արդյո՞ք նրանք էլ հանուն «դեմոկրատիայի» արմատական պահանջներ չեն դնում, այո՞, ուրեմն արդյո՞ք մի ինքնասպան էլ նրանք չեն, քանի որ թողնում են, որ տգիտությունը ժողովրդավարության տեղ անցնելով երկիրը վերջնական աղետի ենթարկվի»։