Մայիսի 8-ը հայ ժողովրդի համար եռատոն է, ոգու ամրության բարձրակետն ու խորհրդանիշը: Այդ օրը դատական նիստ նշանակել, որտեղ պետք է քննվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և արցախյան հաղթանակը կերտած մյուս գործիչների խափանման միջոցի փոփոխությանը հարցը' չափից ավելի խոսուն փաստ է: Փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի գործող իշխանությունը չունի սրբություն, չունի սկզբունքներ, չունի հայրենասիրության նշուլ անգամ:
Մայիսի 8-ը, սակայն, պատահաբար չի ընտրված: Այդ օրը դատարանի նիստերի դահլիճ բերել և ողջ աշխարհի աչքի առաջ դատել Շուշին ազատագրած հրամանատարներին' զուգահեռաբար բանակցելով փուլային տարբերակի շուրջ, միտումնավոր տարվող հեռահար քաղաքականություն է:
Այս ամենը ուղիղ կապ ունի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի' ապրիլի 21-ին արած հայտարարության հետ: Լավրովը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի ներկայացուցիչ, որոշեց գաղտնազերծել արցախյան բանակցությունները և թողնել այն հայ հասարակության դատին: Նա թողեց, որպեսզի հայ ժողովուրդն ինքը որոշի' արդյոք համաձայն է խնդրի փուլային լուծմանը:
Քոչարյանին կալանքի տակ պահելը, բանակցային պրոցեսը գաղտնիության քողի տակ վարելը, մայիսի 8-ի սրբազան օրը ազգադավ ծրագրերի համար օգտագործելը ունենալու է ծանր հետևանքներ' գործող վարչախմբի համար: Պատասխանատվություն են կրելու բոլորը, բացի նրանցից, որոնք դեռևս ունեն առողջ մտածողություն և կարող են չմասնակցել այդ խայտառակությանը:
Պատահական չէ, որ հենց սկզբից չեզոքացրեցին Քոչարյանին: Նա է երկրի սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական բնականոն զարգացման ապահովող ուժը: Կալանավորելով Քոչարյանին' կալանավորեցին կառավարման համակարգի հզորությունն ու պատերազմի դեպքում պաշտպանական բոլոր ռեսուրսների համախմբված գործածումը: Հետևաբար, նրա ազատ արձակումը բխում է առաջին հերթին մեր հայրենիքի անվտանգության շահերից:
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից:Մայիսի 8-ը հայ ժողովրդի համար եռատոն է, ոգու ամրության բարձրակետն ու խորհրդանիշը: Այդ օրը դատական նիստ նշանակել, որտեղ պետք է քննվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և արցախյան հաղթանակը կերտած մյուս գործիչների խափանման միջոցի փոփոխությանը հարցը' չափից ավելի խոսուն փաստ է: Փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի գործող իշխանությունը չունի սրբություն, չունի սկզբունքներ, չունի հայրենասիրության նշուլ անգամ:
Մայիսի 8-ը, սակայն, պատահաբար չի ընտրված: Այդ օրը դատարանի նիստերի դահլիճ բերել և ողջ աշխարհի աչքի առաջ դատել Շուշին ազատագրած հրամանատարներին' զուգահեռաբար բանակցելով փուլային տարբերակի շուրջ, միտումնավոր տարվող հեռահար քաղաքականություն է:
Այս ամենը ուղիղ կապ ունի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի' ապրիլի 21-ին արած հայտարարության հետ: Լավրովը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի ներկայացուցիչ, որոշեց գաղտնազերծել արցախյան բանակցությունները և թողնել այն հայ հասարակության դատին: Նա թողեց, որպեսզի հայ ժողովուրդն ինքը որոշի' արդյոք համաձայն է խնդրի փուլային լուծմանը:
Քոչարյանին կալանքի տակ պահելը, բանակցային պրոցեսը գաղտնիության քողի տակ վարելը, մայիսի 8-ի սրբազան օրը ազգադավ ծրագրերի համար օգտագործելը ունենալու է ծանր հետևանքներ' գործող վարչախմբի համար: Պատասխանատվություն են կրելու բոլորը, բացի նրանցից, որոնք դեռևս ունեն առողջ մտածողություն և կարող են չմասնակցել այդ խայտառակությանը:
Պատահական չէ, որ հենց սկզբից չեզոքացրեցին Քոչարյանին: Նա է երկրի սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական բնականոն զարգացման ապահովող ուժը: Կալանավորելով Քոչարյանին' կալանավորեցին կառավարման համակարգի հզորությունն ու պատերազմի դեպքում պաշտպանական բոլոր ռեսուրսների համախմբված գործածումը: Հետևաբար, նրա ազատ արձակումը բխում է առաջին հերթին մեր հայրենիքի անվտանգության շահերից:
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից: