Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեկվանից համացանցը բուռն մեկնաբանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հեռուստաուղերձից հետո համացանցում հայտնված խոտան կադրերը և գուշակումներ անում, թե ո՞վ կամ ովքե՞ր են "ուտեչկայի" հեղինակները... Զարմանալիորեն փաշինյանամերձ զանգվածը փորձում է ամեն ինչ տանել հուզական և բարոյական դաշտ ու մանկամիտ մեկնաբանություններով պաշտպանում է իրենց կուռքին՝ համոզելով մարդկանց, որ Փաշինյանն էլ բոլորիս նման մարդ է, ով հազում է, դեղ է խմում, աչքերն է ֆռռացնում և այլն... Սակայն շատերը, այդ թվում նաև բազմաթիվ փաշինյանապաշտներ, շատ լավ գիտակցում են, որ հարցը կոնկրետ վերաբերում է հեռարձակումն իրականացնողի անփույթ, ոչ պրոֆեսիոնալ, թափթփված աշխատանքին, որի արդյունքում էլ այդ արտահոսքը տեղի ունեցավ...
Այսօր առավոտյան վարչապետի մամլո խոսնակ Մանե Գրիգորյանը պարզաբանումներով հանդես եկավ և շատ մատչելի բացահայտեց, որ տեղի ունեցածի մեղավորը Հանրային հեռուստաընկերությունն է, որը նույնիսկ վարչապետին տեղյակ չէր պահել, որ նա 15 րոպե էլ եթերում է՝ թեկուզ փորձնական... Ահա և վերջ... Հանգիստ նստեք տեղերդ. Փաշինյանը շատ արագ բացահայտեց մեղավորներին...
Ի դեպ, վարչապետի երկրպագուները պետք է նաև գիտենան և հասկանան, որ շատերի հետ հարաբերություններում շատ վաղուց "կարմիր գծերն անցած" Փաշինյանի վարչակարգը շատ զուր է հույսը դնում դիմացինի բարոյականության վրա, քանի որ Փաշինյանն ինքն է բազմիցս խախտել բարոյականության այդ կանոնները և հնարավորության դեպքում իր իսկ թիմի կոպտագույն սխալները բումերանգի պես հարվածում են նրան...
Վարչապետի մամլո խոսնակն իր պարզաբանման վերջում հայտնում է, որ վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում հեռուստաընկերությունից' տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի վերաբերյալ... Նախ լավ կլինի վարչապետն իր կողմից բացահայտված մեղավորներին պատժի, իսկ հետո էլ ուրիշներից ինչ-որ բան ակնկալի...»։