«Համացանցում ակտիվորեն տարածվում է մոտ 2 րոպեանոց տեսագրություն, որտեղ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով 2013 թ-ին ընդդիմադիր պատգամավոր էր, անեկդոտ է պատմում և ծաղրում է այն ժամանակվա և ներկայումս պաշտոնը պահպանած ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին…
Ես ինքս որևէ բան չունեմ պարոն Մուկուչյանի դեմ, բայց որպես ՀՀ քաղաքացի ինձ և հազարավոր այլ մարդկանց հետաքրքրում է, թե ի՞նչն է պատճառը, որ պարոն Փաշինյանը որոշ դեպքերում շատ մեծ հաճույքով համագործակցում է նախորդ վարչակարգի ներկայացուցիչների հետ, իսկ որոշ դեպքերում էլ ինքն իրեն հակասելով հայտարարում է, որ նպատակ չունի նախորդների հետ համագործակցել…
Այս պարագայում ինձ հետաքրքիր է, թե ի՞նչ տարբերություն կա Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրակեղծարար հռչակված Տիգրան Մուկուչյանի և նախորդ ռեժիմի սպասարկու հռչակված Հրայր Թովմասյանի միջև…
Ի՞նչ է արել «ընտրակեղծարար» Մուկուչյանը և ի՞նչ է դեռ անելու, որ դարձել է քայլիստ հեղափոխականների «սրտի» ԿԸՀ նախագահը, որի անցյալը Փաշինյանը շատ արագ մոռացավ…»:

Գագիկ Համբարյան