Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 
 

«Բայց անկեղծ շատ անդուր մոմենտ է, շատ: Չի կարելի, ուղղակի չի կարելի: Միլիոն անգամ ուղիղ եթերի ենք նախապատրաստվել ու այո, չի եղել մի անգամ, որ եթերից առաջ կադրում նստած կամ կանգնած մարդիկ ջուր չխմեն, չհազեն, չուղղեն փողկապը և այլն: Դա նորմալ է, ՆՈՐՄԱԼ: Ուղիղ եթերը միշտ հուզմունք է, ով ուզում է լինի կադրում: Վարչապետը մարդ է և կարող է և շշից էլ խմել, և դեղ էլ խմել, և հազել, որովհետև մեր պես մարդ է: Հիմա հարցեր իր պրոտոկոլին ու նկարահանումը կազմակերպողներին:
1. Արդյո՞ք նախապես մանրամասն պլանավորվել և քննարկել եք նկարահանման ձևը, տարածքը և ժամը: Եթե այո, ինչու՞ էր ընտրված էդ վատ ու մութ մեջքի ֆոնը և ինչու էր ընտրվել այն ժամը երբ հրապարակի զանգերը հենց էդ պահին զնգում են և խլացնում վարչապետի ձայնը ու խանգարում:
2. Ո՞վ է պրոտոկոլում այն մարդը, ով նախապես իմանալով, թե որ ալիքներն են ցուցադրլու ուղերձը, հենց տեղեկանում է, որ ազդանշանը հասանելի է, կապվում է բոլոր ալիքների հետ և ճշտում, ունեն սիգնալ, թե ոչ և ի՞նչ են տեսնում կադրում: Վստահ եմ, որ նման մարդ չի եղել ու չունի այս պրոտոկոլը: Եթե չունի, ուրեմն պրոտոկոլը ինքը առաջին ապահովվագրության քայլը չի արել:
3. Ինչու՞ եթերից կես ժամ առաջ վարչապետի կադրը, ձայնը և տեքստային փորձը անելուց հետո նոր չի միացվել ազդանշանը, որի կադրում կլիներ ասենք հրապարակի նեյտռալ նկար և վերջին ուղղումները չեն արվել կադրի և ձայնի հետ զուտ տեխնիկական կազմի մասնակցությամբ և ինչու՞ դրան չի հետևել պրոտոկոլը:
4. Ինչու՞ վարչապետի մամուլի քարտուղարությունը նախապես չի ծանոթացել ուղերձի տեքստին և չի հորդորել ուղերձը ուղղակի նկարահանել և ցույց տալ: Հարգելի վարչապետ, քննարկեք նման բաները ու լսեք խորհուրդներ: Ձեր ուղերձը ուղիղ եթերի բան չէր:

Մի անգամ 2018 թվականին վարչապետի նախկին մամլո խոսնակը զարմացել էր, որ Հայաստան հիմնադրամի ամենաամյա հեռուստամարաթոնը մասնավոր ոչ մի հեռուստաալիք այդ տարի չցուցադրեց(կարծեմ բացի Երկիր մեդիայից) ու գիշերվա կեսին ինձ զանգել շատ սիրալիր հարցնում էր, թե ինչու՞: Ես էլ շատ սիրալիր պատասխանեցի, իսկ ո՞վ էր դիմել մեզ ու մանրամասն քննարկել ամեն ինչ, որ չցուցադրեցինք: Փաստորեն շատ բան չի փոխվել: Վարչապետի եթերների ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԻՐ ՊՐՈՏՈԿՈԼՆ ՈՒ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ: Եթե իրենք բոլոր նյուանսներին չեն տիրապետում, ապա պետք չի հիմա ամբողջ մեղքը բարդել մի ալիքի վրա ու խոսքի ձևի համար գործից հանել եթերի տեպնիկական պատասխանատուին»: