Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով Ապրիլյան պատերազմի արդյունքները, հայտարարել է, որ Ապրիլյան պատերազմում մենք չենք հաղթել և չենք էլ հաղթի ապագա պատերազմում, քանի դեռ չունենք որակյալ քաղաքական իշխանություն և ըստ պատշաճի իրավիճակին տիրապետող բարձրագույն հրամանատարություն...
Նախ, սկսենք նրանից, որ որակյալ քաղաքական իշխանության մասին է խոսում մեկը, ում հարազատ քաղաքaկան թիմի 90 տոկոսը դիլետանտ, տգետ, անմակարդակ և սեփական ոլորտից բացարձակ չհասկացողների մի կույտ է... Հայաստանի համար աղետ է, իսկ Ալեն Սիմոնյանի համար ինքնախաբեություն, եթե նա իրեն ու իր հարազատ քաղաքական թիմին համարում է որակյալ քաղաքական իշխանություն...
Ինչ վերաբերում է հրամանատարությանը, ապա ի գիտություն Ալենի, բանակը այն եզակի ինստիտուտներից մեկն է, որը Արցախյան պատերազմից հետո կայացել է...Այո՛, մեր բանակում բազմաթիվ խնդիրներ են եղել ու կան, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ վատ է եղել, իսկ "բարձրագույն հրամանատարություն" ասվածն էլ ոչ կոմպետենտ...
Ինչ վերաբերում է զինվորի մեծ դերակատարությանը, ապա դա այդպես է բոլոր բանակներում...Այո, հենց պատերազմի ժամանակ են բացահայտվում հազարավոր զինվորների տաղանդները...Հենց պատերազմների ժամանակ են ծնվում մարշալներ Բաղրամյանի, Բաբաջանյանի, Խուդյակով-Խանփերյանցի, ծովակալ Իսակովի և հազարավոր անվանի հերոս հայորդիները...Չլինի Ալենը մտածում է, որ նրանք պարկետային մարշալներ են և իրենց անունները ոսկե տառերով են գրել պատմության մեջ սրան-նրան քծնելով, վճարովի ծառայություններ մատուցելով կամ առաջնորդին գովերգելու շնորհիվ... Ապրիլյան պատերազմին մենք կորցրեցինք մոտ 100 քաջարի հայորդիներ, սակայն նրանց կողքին "ծնվեցին" ոչ պակաս հերոսներ, որոնք իրենց հմտության և գրագիտության շնորհիվ մեծ վնասներ պատճառեցին թշնամուն և ձախողեցին նրա առաջխաղացումը ու հետագայում նրանք են բարձր պաշտոններ զբաղեցնելու ԶՈՒ-ում...
Լավ կլինի, Ալեն Սիմոնյանը, մինչ ինչ- որ բանի մասին խոսելը կամ կարծիք հայտնելը երկար մտածի...Սա կարծիք չէ, այլ «օլենիզմներ» է...»: