ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բարի երեկո,

ուզում եմ շաբաթ օրով ձեզ հետ մի բանով կիսվել:

Այսօր մենք վերջին հրաժեշտը տվեցինք ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանին, թե ով էր և ինչ ներդրում ուներ Խաչատրյանը ՀՀ քաղաքական դաշտում տասնամյակներ շարունակ՝ չեմ էլ ուզում խոսել, մահացել էր ՀՀ ԱԺ ընտրված պատգամավոր, և ՀՀ ԱԺ ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ չբարեհաճեց ներկա գտնվել ոչ հոգեհանգստին, ոչ հուղարկավորությանը: Նույնիսկ չհամարձակվեցին գրառում անել ԱԺ բացված սգո մատյանում: Սա ոչինչով չի նվազեցնում Խաչատրյանի ով լինելը կամ հարգանքի աստիճանը, սա ի ցույց է դնում մի դահլիճում, հանձնաժողովում իր հետ տարիներով աշխատած մեր ընդդիմադիրների ով լինելը, ատելության խոսք և մեզ տարբեր մեղքեր վերագրողների որակը:

Դուք վախեցաք ինքներդ ձեզանից, ձեր կողքի նստածից, ֆեյսբուքում ապրող և հայհոյող ոչնչություններից:

Դուք պարտվել եք, պարտվել եք ու պարտվելու եք, որովհետև չեք հասկանում պարզ, հասարակ մարդկային բաներ, ու վախենում կորցնել այն, ինչ վաղուց չունեք, դուք մեզ համար քաղաքական ընդդիմախոս չեք, դուք մեր և ժողովրդի համար քաղաքական բեռ եք, որը մենք կրում ենք երևի որպես պատիժ՝ անցած տարիների մեր սխալների համար: Դուք քաղաքական դիակ եք, ում հոգեհանգստին մենք ամեն օր ներկա ենք գտնվում:

Աստված ձեզ դատավոր»։