ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Հարց Փաշինյանին
Մեկ առիթով Փաշինյանը հայտարարել է,թե Հայ Առաքլական Եկեղեցու զավակ և հետևորդ է։
Հիմա որպես մեր եկեղեցու զավակ,որը նաև առաջին քրիստոնյա երկրի վարչապետի պաշտոնն է զբաղեցնում,ասեք, թե ինչպե՞ս եք գնահատում ձեր թիմակիցների ու որոշ պաշտոնյաների կողմից վիրավորական արտահայտությունները ձեր Հովվապետի հասցեին։
Ո՞րն է ձեր գնահատականը,և ինչու՞ մինչև օրս ձեր գնահատականը չեք ներկայացրել։
Տարակուսելի է,որ տրանսգենդեր մարզիկին ձեր պաշտպանության տակ առաք,իսկ ձեր հովվապետ Վեհափառին՝ ոչ»։