Դու զենք-զինամթերքից ի՞նչ ես հասկանում,որ հայտարարում ես,թե փակվել է 80-ականների զենքերի էջը,որակելով այն ամոթալի։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր Կապանում ընթացող ասուլիսում արված հայտարարւթյանը: Նա մասնավորապես գրել է.
«Դու զենք-զինամթերքից ի՞նչ ես հասկանում,որ հայտարարում ես,թե փակվել է 80-ականների զենքերի էջը,որակելով այն ամոթալի։ Այդ էջի ընթացքում Ադրբեջանը պարտություն է կրել ապրիլյան պատերազմում։ Կարո՞ղ է Իսկանդերները ոչ թե Սերժ Սարգսյանի օրոք են բերվել,այլ քո,բայց վրաներս խաբար չկա։ ՊՆ-ին հարցրու ու քեզ կասեն,որ 2019-ին ՀՀ մատակարարված զենքի մի մասը ոչ միայն 80-ականների,այլ նույնիսկ 70-ականների է ու չեմ կարծում,թե այդտեղ աղետալի բան կա։ Եվ վերջում,երբ մի թեմայից խոսում ես,նորմալ ուսումնասիրի նոր խոսի,թե չէ խայսաթիդ համաձայն նորից հերքելու ես ասածներդ կամ ջնջելու ես գրառումներդ։ Հ.Գ.Լավ պրծանք,որ Շուշիի ազատագրումը քո անձի հետ չես կապել։
Կարո՞ղ է մի օր էլ էդ էջը ամոթալի համարես։ Հ.Հ.Գ. Մի բան էլ, 3 միլիոն "վարչապետներին" վերջապես ասա պետական հեղաշրջման փորձ եղե՞լ է, թե ոչ, որ իմանան ԱԱԾ-ն է ճիշտ,թե ԱԽՔ-ը»։