2016-ի ապրիլից սկսած, ամեն ապրիլի 2-ին ադրբեջանական օգտատերերի հարձակում է սկսում հայկական հայտնի և շատ քննարկվող էջերի վրա: Անցյալ տարվանից սկսած, երբ Արցախում իրականցրեցինք ապրիլյան քառօրյայի անմահ հերոսների հարազատների մկրտության արարողությունը և բազմաթիվ այլ ծրագրեր, այդ ցանկը իրենց մոտ համալրեց նաև իմ էջը:
Ուրեմն սրանք որ սկսում են գրել, հայհոյում են ինձ, Նիկոլին, Սերժին, Ռոբերտին, Լևոնին... հենց էդպիսի ցանկով... իհարկե բլոկում եմ...
Ուրեմն մի հայ կին, որը միշտ ստաբիլ անցենզուր վարքագիծ է դրսևորում իմ էջում, կապված իմ քննադատական նյութերի հետ, մտել էր էս թուրքերից մեկի քոմենթի տակ գրել էր, թե սրանց հայհոյում ես՝ հայհոյի, Նիկոլի ու Լևոնի հետ ի՞նչ գործ ունես… դե պարզ է, երկուսին էլ բլոկեցի))) ԲԱՅՑ...
Սիրելի ՀԱՅԵՐ, մենք հակառակորդի աչքերում շատ ավելի հավասար թշնամի ենք, քան մեր մեջ հավասար հայրենակից:
Կեցցե սիրո և համերաշխության, էն ի՞նչ էիք դրել անունը... Հա, հեղափոխությունը: