ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Մենախոսություն ,,Շեքսպիր, Լիր արքա, վեցերորդ գործողություն,, պիեսից
ԽԵՂԿԱՏԱԿ – Չէ, դու բնավ էլ Լիր արքան չես, քեռի... Դու մի սովորական ու նվնվան ծերուկ ես, որ հայտնվել է էս մութ ու խավար փողոցում ու արժանապատվության փշրանքներն է ծախում... Քեզ ոչ ոք չի խղճա, քեզ մի գրոշ անգամ չեն տա' քո անկեղծ ու ազնիվ արցունքների համար... Քեռի, ուրեմն տուն գնալու ժամն է, հավաքիր իրերդ ու գնա: Մարդիկ հիմա ուրիշ են, մարդիկ հիմա փոխվել են, մարդիկ կարող են նայել ու չտեսնել, նայել ու չխղճալ... Ախր, շատ բան է փոխվել աշխարհում, իսկ դու ոչինչ չհասկացար: Քեզ թվում է, թե շեքսպիրյան ժամանակները փոխվել են, թե մի նոր մարդկություն է եկել' առավել ազնիվ ու վեհ, բարձր ու մեծ իդեալների հավատացող... Չէ, քեռի, աշխարհը կարուսելի նման պտտվում, պտտվում ու անցնում է նույն ճամփով, կանգ առնում նույն կետի վրա... Գնացքի ճանապարհ չէ աշխարհը, այլ իսկապես կարուսել... Ուզում ես քեզ համար մի երգ երգեմ' «Կարուսել, կարուսել, Ուր են արդյոք արդ կորել, Գազանները գույնզգույն, Թռչունները գեղգեղուն»... Չե'ս լսում, քնու'մ ես... Իզուր... Դու արդեն մի քանի տարի քնած ես' տառապելով անքնությամբ... Քո անքուն քնի մեջ չես էլ նկատել, որ կանգ ենք առել նույն կետի վրա ու առաջ չենք գնում... Քո անքուն քնի մեջ չես հասկացել, որ այլևս արքա չես, Լիրը չես, այլ իմ կրկնակը, մի նոր խեղկատակ, որին անգամ չեն խղճում, որովհետև հիմա աշխարհը լցված է քո նմանակներով, քեզ նման ուշացած ասպետներով, քեզ նման խղճուկ պապիկներով, որոնք ողորմություն են խնդրում' իրենց նախկին փառքերն ամուր պահելու համար... Վեր կաց, քեռի, վեր կաց, ես չեմ կարող տեսնել, թե ինչպես է պատվանդանից ընկել իմ արքան, թե ինչպես են նրա շուրջբոլոր հավաքվում մրսած կատուները... Այդ կատուներն էլ գթասրտության կարիք ունեն ու քեզանից են ուզում ստանալ գթասրտություն... Խեղճ, խեղճ Լիր արքա, իմ հիվանդ ծերուկ, իմ խեղճ քեռի... Վեր կաց, գնանք մեր փոքրիկ կացարանն ու երազենք այն օրերի մասին, երբ մարդիկ փողոցով անցնելիս' հարգանքով կնայեն իրենց իսկ կերտած արձաններին, երբ կհասկանան, որ պատմությունը անցյալ չէ միայն, այլ կրկնվող դաս ու դասախոսություն... Չեն հասկացել, դրա համար էլ հայտնվել են անորոշության բավիղներում ու առաջ չեն գնում, դրա համար էլ հավատում են սուտ մարգարեներին ու խաբվում' հետո հերթական անգամ անիծելով խավարն ու իրենց միամտությունը... Վեր կաց, գնանք, մեր կացարանում մի քիչ հաց կա, չորացած պանրի կտոր...
Մենախոսություն «Շեքսպիր, Լիր արքա, վեցերորդ գործողություն» պիեսից
2:50 - 21.Ապրիլ.2013
Առաջարկում ենք նաև
06/02/15 12:27
Հակառակորդի կողմից ՀՀ ԶՈՒ զինծառայող Շեքսպիր Հակոբյանի սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
04/10/14 16:12
Վիլյամ Շեքսպիր. մտքեր և խոհեր
27/02/13 15:32
Շեքսպիրն էլ է ՀՀԿ-ական
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան