«Եվրատեսիլ 2020» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ Աթենա Մանուկյանը մրցույթի պաշտոնական չեղարկումից հետո «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Թանկագիններս, վերջ: Պետք է իմանալ, որ կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում: Եթե ինչ-որ բան չի ստացվում այնպես, ինչպես մենք ենք ծրագրել, ուրեմն ավելի լավ բան է տեղի ունենում: Հիմա ես հավատում եմ դրան: Բարին դա էր: Ժամանակը դա ցույց կտա: Ես հանդիպեցի հիանալի, թանկագին և յուրահատուկ մարդկանց, իմ թիմին, իմ հայկական ընտանիքին: Նրանք քրտնաջան են աշխատել և իրապես հավատացել են ինձ: Դա ամենամեծ նվերն է: Համբերատար եղեք, երբեք մի հուսահատվեք և հիշեք, որ անձրևից հետո միշտ ծիածան է լինում: Անկախ ամեն ինչից, մեր աշխատանքը կգնահատվի: Սիրում եմ ձեզ և ի սրտե շնորհակալություն եմ հայտնում ձեր սիրո և աջակցության համար: Խնդրում եմ, հո՛գ տարեք ձեր մասին: Լավագույնը դեռ առջևում է: Կհանդիպենք»: