Մայիսի 9 .... Հաղթանակ....Շուշի....Այսպիսի հաղթանակները հենց այնպես չեն լինում... Հաղթանակ, որի հիմքերը դրված են ոչ թե նորագույն զինտեխնիկայի վրա, այլ ոգու ուժի: Այո՛, թշնամու բանակը կրկնակի էր քանակով, նույնիսկ եռակի՝ տեխնիկայով: Բայց հայը հաղթանակեց: Հաղթանակեց շնորհիվ ոգու, այն ոգու, որը վեր էր հառնում այն վեհ գաղափարից, որ հայրենիքն էր վտանգված: Ունենալ այդպիսի սերունդ, ինչ խոսք, հպարտություն է: Սակայն այդպիսի սերունդը պատահական չի հայտնվում և ոչ էլ երկնքից է ընկնում: Այդպիսի սերունդը ձևավորվում է տարիների ընթացքում: Այդ սերնդի քաջարի մարտիկները մեծացել ու դաստիարակվել են հայրենասիրական ոգով, մանկությունից լսել պատմություններ ոչ թե շոու-բիզնեսի աստղերի կամ եվրոպական արժեքների, այլ հայրենիքի, պետականության ու թուրք ասքյարների անողոք գործերի մասին: Լսելով այդ ամենը՝նրանցից յուրաքանչյուրն արդեն պոտենցյալ ռազմիկ է մեծացել: Դիտելով կադրեր 1990-ականների մասին, մի պահ ակամա փշաքաղվեցի, լսելով մանուկների ռազմական ու հայրենասիրական շնչով լեցուն երգերը: Նրանց մեջ վառ առկայծում էր հայրենասիրությունը, պայքարի ուժը և ոգին: Ցավոք այսօրվա երեխաներն ավելի շատ արտասահմանյան երգեր են լսում, եվրոպական արժեհամակարգ ընդունում և երազում ԱՄՆ-ի մասին: Շատ քչերն են, որ պատրաստ են կառչել հողին և ամուր արմատներ գցել հայրենի հողում... Մեծամասնությունը ամեն կերպ հնար է գտնում հայրենիքի սահմաններից դուրս գալու համար, և նախընտրում օտարության մեջ թեկուզ ծայրահեղ վիճակում ապրել, բայց չվերադառնալ հայրենիք... Սակայն արդար կլիներ, եթե հայրենիքից ընդմիշտ մեկնող ցանկացած հայ մի պահ կանգ առներ ու հիշեր, որ եթե տարիներ առաջ բոլորն իր նման վարվեին ու հեռանային, այսօր ինքը թերևս չէր լինի, և չեր ունենա մի օրրան , որից կկարողանար հեռանալ......

 

Մարիամ Առուշանյան