Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը՝ Ռուբեն Պետրոսյանը, իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում ոստիկանությանը համարում է «Սերժի մուսռնոց»։
«Ոստիկանություն մի ասա Սեռժի մուսռնոց ասա...Ահա թե ինչ է նշանակում «համակարգը դիմադրում է», ոստիկանը մերը չէ, ժող ջան… »,- գրել է մարզպետի եղբայրը՝ անդրադառնալով «Հեղափոխության պահապաններ» խմբավորման անդամների գործողությունների վերաբերյալ ոստիկանությունում նյութեր նախապատրաստելու վերաբերյալ լուրին:
Ավելի ուշ Պետրոսյանը պարզաբանում է ներկայացրել, որտեղ նշել է.
«Հարգելի ընկերներ։
Ի պատասխան որոշ մանիպուլատիվ շահարկումների' կապված նախկին ստատուսներիս հետ, հարկ եմ համարում ընդգծել հետևյալը.
Գրառումս կապված է ՀՀ վարչապետին անպատիժ հայհոյողներին անտեսելու ու բարոյախրատական աշխատանք տարած տղաների նկատմամբ հետապնդում իրականացնելու' մեր ոստիկանության գործելաոճի հետ։
Բնավ նկատի չունեմ ՀՀ Ոստիկանության բարեխիղճ և պետականամետ ծառայողներին, բայց փաստենք, որ անբարեխիղճ և նախկին դատապարտելի գործելաոճը դեռևս արմատախիլ չի արված մեր Ոստիկանության համակարգից։
Հույս ունեմ' ամենակարճ ժամկետներում կառավարությանը կհաջողվի խորքային բարեփոխումներ անել Ոստիկանության համակարգում և արմատախիլ անել հին բարքերն ու հակապետական գործունեության դրսևորումը ոստիկանների կողմից»,-նշել է նա: