Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

Այսօր այցելեցի Հրազդանի քաղաքապետարան: Հույս ունեմ այս այցից գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը շատ չի ճնշվի:

 

Ես նրան անկեղծորեն առողջություն եմ մաղթում եւ մեծ հաջողություններ՝ նոր աշխատանքի փնտրտուքի գործում:

 

Օդում կախված լուրերի համաձայն ապրիլի 17-ի ընտրություններից հետո նրան Կոտայքի մարզպետի տեղակալ են նշանակելու:

 

Հույս ունեմ՝ նա սերտորեն կհամագործակցի նոր քաղաքապետի հետ, եւ 14 տարիների ընթացքում իր ձեռք բերած դրական (միայն դրական) փորձը կներդնի քաղաքի հետագա զարգացման գործում:

 

Հ.Գ. Ցավոք այսօր պարոն Դանիելյանի հետ շփվելու առիթ չունեցա: Ինչքան հասկացա, նա ժամանակին աշխատանքի ներկայանալու սիրահար չէ: Սա ասում եմ որպես վերադաս մարմնի անդամ՝ ԱԺ պատգամավոր :)

 

Լուսանկարը՝ Հրազդանի քաղաքապետարանի օպերատիվ-հետախուզության եւ ճնշումների դեմ պայքարի բաժնի ավագ մասնագետ՝ 006-ի (անուն-ազգանունը օպերատիվ գաղտնիք լինելու պատճառով չի հրապարակվում :)