Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Չորս ամիս առաջ օղակաձև զբոսայգում նկատեցի շինարարական աշխատանքներ' Մանկավարժական համալսարանի դիմաց: Մոտեցա, նկարեցի նախագիծը և հիշեցի, որ դա երբեմնի «Բոչկայի» տարածքում է արվում:
Չմտաբերեցի արդյոք այն բետոնի հիմքի վրա էր թե՞ ոչ, բայց որոշեցի հարցը չբարձրաձայնել: Ճիշտ է, ստացվում է զբոսայգու մեջ տրվել է նոր շինթույլտվություն, բայց արդեն կանխատեսում էի, որ իմքայլականները կմեկնաբանեն, որ սա նախկինի մեղքն է, իսկ իրենք պարզապես նույն տարածքի վրա տվել են նոր շինթույլտվություն:
Այսօր մի քաղաքացի զանգահարեց և դժգոհեց այդ շինարարությունից: Հարցնում էր այդ ո՞նց է լինում, որ հեռուստացույցով հայտարարում են կանաչապատ տարածքների ազատման մասին, իսկ իրականում այգու մեջ նոր շինթույլտվություն են տալիս: Հուսամ, երբ քաղաքապետը վերադառնա Հայաստան, կպատասխանի այս հարցին:»