Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քիչ առաջ ավարտվեց Երևանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի այն նիստը, որում քննարկվում էին 2021 թվականի քաղաքի բյուջեն և հարակից այլ նախագծեր: Տարվա մեջ սա ավագանու կարևորագույն որոշելիք հարցերից մեկն է, եթե ոչ ամենակարևորը:

Նիստին ֆիզիկապես ներկա էր ավագանու չորս անդամ, որոնցից մեկը ես էի: Հանձնաժողովն ունի 16 անդամ, որոնցից 13-ը «Իմ Քայլը» խմբակցության ներկայացուցիչներն են:

Այսքանն է համայնքին ծառայելու իրենց պատրաստակամությունը: Թողնես՝ միայն ֆեյսբուքում գրեն, ջնջեն, լայքեն ու տարածեն:

Ի դեպ, Հայկ Մարությանի ներկայացրած բյուջեով 2021 թվականի համար նախատեսվել է շուրջ մեկ միլիարդ դրամ պարգևատրման ֆոնդ»: