Զաքար Խոջաբաղյանն իր էջում գրում է.

O՜ tempora, o՜ mores․․․

Առողջական խնդիրներ ունեցող սեփական երեխային մանկատուն հանձնած ոմն մեկին՝ ԱՄՆ-ում «Խիզախ կին» մրցանակ են տալիս՝ «հորինված պատմություններ տարածելու համար»․․․

 

Մնում է նկատել՝ ինչիպիսն բարքերն են, այդպիսին էլ հերոսներն են․․․

Շատ հետաքրքիր կլիներ՝ Թրամփին ընդդիմադիր միջազգային մամուլի էջերին կարդալ սկանդալային այս լուրի մասին քննադատությունները․ շատ անհարմար բան կստացվեր․․․

Բայց էստեղ կարևորն այլ է․ ոչ թե նա՝ ով հանձնել է մրցանակը, ոչ թե նա՝ ով ստացել է, այլ նրանք՝ ովքեր ներկայացրել են այդ մրցանակին․․․

Էստեղ բացվում է, թե ինչպիսի կապեր ունեն լգբտ ու ստամբուլյան օրակարգն էստեղ թելադրողները, ինչ ազդեցության լծակներ ունեն, և այդ լծակների մասշտաբը․․․

Դժվար չէր դա կռահել, քանի որ շուռնուխյան հայտնի դեպքերին ամենաօպերատիվն ու արագը հենց ԱՄՆ դեսպանատունն արձագանքեց, որն այլ դեպքերում լեզուն կապ գցած նստում է․․․ Եթե հաշվի առնենք, որ Թրամփին ընդդիմադիր լիբեռաստ ուժերը դեռ իրենց ազդեցությունն ունեն երկրի ներսում և նրանից դուրս, ապա չի կարելի բացառել նաև, որ մոտ ապագայում, ԱՄՆ-ում նախընտրական պայքարի ժամանակ, Թրամփի դեմ նման հոդված հենց էդ ուժերն էլ կպտտեն․․․

Ինչևէ, պարզ է դառնում նաև, թե ովքեր են այդ օրակարգի հովանավորներն ու պատվիրատուրները․․․

Հետաքրքիր է նաև, թե Հայաստանում պետական մակարդակով ովքեր են խրախուսել էդ ամենը․․․

Հաշվի առնելով, որ Հայաստանն հիմա մի մեծ ՀԿ է, որ սորոսական ՀԿ-ներն ու Պետությունը լավ սերտաճել են ու, որ 5 է պակաս՝ որպեսզի նույնականացվեն, ապա կարելի է ենթադրել, որ Սահմանադրության փոփոխությունից հետո՝ լգբտ ու ստամբուլյան կոնվենցիայի և եկեղեցու դեմ թեմաները նորից կակտիվացնեն․․

Հ․Գ․
Իրականում, ոչ մի արտառոց բան էլ տեղի չի ունեցել․․․ Կալիգուլան էլ իր ձիուն սենատոր էր կարգել․․․ Եկատերինան էլ՝ ձիերի էր սիրում․․․

Որոշ սորոսական պաշտոնյաների առկայությունը մեր պետական ապարատում՝ շատ ավելի մեծ սպառնալիք է ազգային անվտանգությանը, քան էս տեսակ մրցանակները․․․

 

Աշխարհում միշտ էլ բարոյականության ու անբարոյականության, բարու և չարի, ճշմարտության և կեղծիքի պատերազմ է․․․ Հետո՞ ինչ, որ էս դարում չարին, ստին ու անբարոյականությանը ծառայող ուժերը մի քիչ ավելի շատ միջոցներ ու լծակներ ունեն․․․ Դա միայն պետք է մեզ ստիպի՝ բազմապատկելու մեր ջանքերը․․․