Ծիծաղելու է թե լա՞ց, պարոն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, երբ
մի կառույց, որի մեջ գտնվող 100֊ից ավել կազմակերպությունների միայն վճարած հարկերը 100-ավոր միլիոն դոլլարների են հասնում,

եւ այդ կազմակերպությունը իր ոլորտի զարգացման համար մշակել է մասնավարոպես մի մեծ ծրագիր, որն իրականացնում է շուրջ 8 տարի,

եւ կառավարությունը դեռ անցած տարի խոստացել էր 2020թվականին ավարտին հասցնել այդ ծրագիրը

Եվ հանկարծ ծրագրի հետ կապված նախարարը հայտարարում է, թե կանեն այս ծրագիրն այս տարի, բայց հնարավոր է ոչ էդ ծրագիրը ստեղծած, սնած ու զարգացրած կառույցի հետ

ու հետո էլ հանկարծ հայտարարում, որ իսկապես կա հետաձգում, եւ ձգձգման համար հորինում է մեկ այլ պատճառաբանություն, թե դեռ պետք է սպասենք, ստուգելու համար ծրագրի արդյունավետությունը։

Մի՞թե պարզ չէ, ( դուք էլ ասեցիք) ծրագիրը գործում է 2014թվականից, այդ 6 տարվա գործունեությունը բավարար չէ՞ արդյոք ստուգելու համար արդյունավետությունը, նամանավանդ, որ ծրագրային առաջարկն իր հետազոտություններով, թվերով, փաստերով ներկայացվել է կառավարութուն եւ դեռ անցած տարի ստացել կառավարության հավանությանը եւ ձեր մատնանշած օժանդակությունը։

Մի՞թե չեք նկատում, որ ձեզ նույնպես մոլորեցնում են ձեր ենթակաները․

Ո՞րն է պատճառը, որ հավանություն եւ օժանդակություն ստացած ծրագիրը պետք է նորից ստանա հավանություն։
Եվ խնդիրը հենց սկսեց նրանից, որ մատնանշվեց պատճառը․ այն է նախարարի տեղակալների մակարդակով ներդրված կոնկրետ ցանցի միջոցով սաբոտաժ կա ֊ հենց այդ մակարդակում է հասունացել ծրագրի հանդեպ անվստահությունը։

Արթուր Խոջաբաղյան