Էլի Հիսուս...

Քո գլոբալ խնդիրը ոչ թե դավաճան կադրերն են, այլ՝ քաղաքական ամբիցիաների իրական նախադրյալներ ու քեզ հակաճառելու համարձակություն ունեցող, շատ հարցերում էլ՝ քեզանից ավելի խելացի գաղափարներ հղանալու ունակության տեր, խարիզմատիկ քաղաքական գործիչների սեփական միջավայրում չհանդուրժելն է։ Որ օրը սա բարձրաձայն խոստովանես՝ էդ օրվանից ռեալ վերելք ես ունենալու։

Հե՛տ նայի, տե՛ս, թե քանի հոգու հետ ես հարաբերություններդ մատաղ արել եսասիրությանդ, քանի հոգու ես կենսագրությունիցդ ջնջել, ում հետ կրակի ու արյան միջով ես անցել, ու էդ մարդկանց մտավոր կարողությունները, ինտելեկտն ու կենսագրությունը համեմատի էսօր ասածներիդ ու արածներիդ հետ հիմնականում հոժար, իրենց անձը պրեմիաներով արժեվորող, էությամբ չինովնիկ ապագաղափարական բազմության հետ ու կգիտակցես, որ ինքդ էս քեզ թուլացրել ու հասցրել էս օրվան։

Ու, վստահ եղիր, որքան էլ փորձես խուսափել վերը շարադրվածը հայելու մեջ ինքդ քեզ խոստովանելուց ու ամեն կերպ պատասխանատվությունից խուսափես, փորձես պատասխանատվությունը դնել դավաճանների վրա, որքան էլ պատրիարքի վեղար հագնես, միևնույնն է՝ դո՛ւ ես պատասխանատուն լինելու ամեն ինչի, դո՛ւ ես հատուցելու քեզ առավելապես անողնաշար կռապաշտներով շրջապատելու համար։ Վերջիններս առաջինն են քեզ մենակ թողնելու։ Չկարծես, թե 30.000 դոլար պրեմիան գարանտ է, որ 30 արծաթով ծախվող Հուդա չլինեն։

Նաև էս խոսքերը չլսելու համար ես խուսափել ինձանից 18-ի մայիսից ի վեր։ Ինձանից խուսափել՝ իմ «շրջապատից» որոշների տարել իբր թե պաշտոնի ես դրել՝ լավ գիտակցելով, որ քո ու իմ ուղիղ հարաբերությունները երբե՛ք չեն դառնա պաշտոնական։

Ու էսօր առավել քան մեկ ուրիշը զգացի քո տագնապը։ Դեռ շանս ունես խոտոր ճամփեդ շտկելու։

Հ.Գ. Հիսուսը չի, որ կարեկցելու, ցավալու ու փորձելու է վիճակդ տանելի դարձնել, երբ պաշտոնը լքի քեզ։

Էլի պայքարի հին ընկերներդ են փորձելու մի բան արած լինել, քանի որ մեջներն ուրացող «առաքյալներ» չկան։

Հ.Գ.2 «Ձրի» խորհուրդ. անհարմար է Վրաստանում թեկուզև հայ համայնքի առաջ հայ դավաճաններից բողոքելը. 90-ականներին վրացիները մեզանից էին զորք խնդրում ներքին կարգուկանոն հաստատելու համար