Դեղատանն աշխատող ծանոթներիցս մեկը մի հետաքրքիր ու դաժան բան պատմեց, պարզվում է, որ կան ծնողներ, որոնք չեն կարողանում իրենց երեխաների համար մանկական կեր գնել և ստիպված են լինում այդ կերերը գողանալ դեղատներից: Մի տղամարդ կա, որ շաբաթը մեկ անգամ գալիս է իմ ծանոթի դեղատուն, տնօրինութունն ասել է առանձին տեղ դրեք մի տուֆ մանկական կեր, որպեսզի խեղճ մարդը "գողանա" իր երեխայի այդ շաբաթվա կերը:

 

Իսկ այն, որ այդ մարդն իսկապես կարիքավոր է, իմացել են, երբ առաջին գողությունից հետո բռնել են նրան:
Նման պատմությունները լսելուց հետո սկսում ես գնահատել քո ունեցածը, բայց շատ լավ կլինի, որ մեր երկիրը կարողանա գոնե կերակրել իր մանուկ քաղաքացուն ու ծնողները ստիպված չլինեն գողությամբ զբաղվել:

 

 

Զոհրապ Եգանյան