ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ գնահատում եմ հայկական դիվանագիտության լուրջ ձախողում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։
 

Նա, մասնավորապես, գրել է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ գնահատում եմ հայկական դիվանագիտության լուրջ ձախողում։

Ադրբեջանն ու Թուրքիան մշտապես ջանք ու ռեսուրս չեն խնայել Թուրքիային Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում առավել ակտիվ դերակատարություն վերապահելու հարցում։

 

Կարծես թե նրանց մոտ դա ստացվում է, ինչն ավելի վտանգավոր է դառնում մարտի 5-ին Մոսկվայում Պուտինի եւ Էրդողանի սպասվող հանդիպման համատեքստում։

 
 
 

Սիրիայի հյուսիսում իրավիճակի լարվածության ֆոնին Թուրքիան ձգտում է Արցախը ներառել մերձավոր արեւելյան թնջուկի կարգավորման օրակարգ՝ ընդլայնելով աշխարհաքաղաքական գործընթացների տարածաշրջանային ընդգրկվածությունը։

 

Մինչ այդ Էրդողանը Բաքվում հանդիպել էր Ալիեւի հետ եւ երկկողմանի օրակարգից դուրս չէր մնացել նաեւ Արցախի հիմնախնդիրը։

 

Իսկ այդ ժամանակահատվածում Հայաստանում <այո> եւ <ոչ> են քարոզում, այսինքն թիթեռ են նկարում . . .

Նորից եմ ուզում կրկնել. այս իշխանությունը Հայաստանի պատմության մեջ ամենաանիմաստ, անբովանդակ ու անլուրջ իշխանությունն է։

 

Մեզ շատ դժվար ժամանակներ են սպասվում . . .»։