Դատելով տեղեկատվական դաշտում Բոինգ-ի կործանման հետ կապված Ռուսաստանի հասցեին արվող եվրոպական ու ամերիկյան չինովնիկների մեղադրական տեղատարափից, կարելի է ասել, որ Ռուսաստանին շատ դժվար ժամանակներ են սպասվում: Դեռ հետաքննության արդյունքները պարզ չեն, բայց այս աղմուկը արդեն իսկ խոսում է այն մասին, որ վեկտորն ուղղվում է Ռուսաստանի դեմ' անկախ նրանից' ռուսներն են արել, թե ոչ:
Ռուսաստանը պետք է ապացուցի ոչ միայն իր կապ չունենալը, այլ նաև Կիևի ռեժիմի դեմ պայքարող հարավի ռուսական ուժերի կապ չունենալը: Եթե հաշվի առնենք, որ բացի ռուսներից ոչ մեկ Ուկրաինային չի մեղադրում, ապա նման ճնշման տակ ռուսների համար անչափ դժվար է լինելու ինչ-որ բան ապացուցելը: Լավագույն դեպքում ամենահավանական մեղավորը կհամարվեն հարավի ուժերը, որոնց կներկայացնեն որպես միջազգային տեռորիստների, նույնիսկ այն դեպքում, եթե սխալմամբ եմ հրթիռակոծել, իսկ Ռուսաստանին էլ վերջիններիս հովանավորի:


Իսկ մյուս կողմից էլ կան հարցեր, որոնց պետք է պատասխանել. օրինակ. եթե Կիևի իշխանությունները հայտարարում են, որ այդ շրջանի կռվողների մոտ եղել է «Բուկ» զենիթահրթիռային համալիր, որն ի վիճակի է 10 կմ ից ավելի բարձրության վրա օբյեկտ ոչնչացնել և հատկապես երաշխիք էլ չեն ունեցել, որ վերջիններս չեն անի նման բան, հետևաբար ինչու պատասխանատվություն չեն ստանձնել' արգելելու քաղաքացիական միջպետական չվերթների իրականացումը հենց այդ հատվածով:

 

 

Կնյազ Սարոյան