«Արմենիա» հեռուստաընկերության նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

 
 

«Զարմանալի է, թե ինչպես մինչև հիմա չեն գնդակահարել այն մարդկանց, ովքեր պնդում էին, թե Թեհրանից բոլոր ժամանողներին հենց օդանավակայանից պետք էր անկախ ամեն ինչից առանձնացնել 15-20 օրանոց կարանտինում ու հետո նոր թողեին տուն, եթե վիռուս չբացահայտվեր: Ինչի՞ են էդ մարդիկ դեռ ողջ: Սպանե՜լ այդ անուղեղ պանիկյոռներին: ՉԷ՞ որ մեզ պահում ու պահպանում է ամենազոր թու-թու-թուն ու էն դոկտոր Արսբոլիտը:

Դե դավայ, հանկարծ Իտալիայի ռեյսերը չչեղարկեք տղեք, Իտալիա արդեն 1000-ից ավել վարակված կա, 29-ից ավել մահ, դժվար Դոլչե Գաբանա հագնող ազգը մեզ վարակի, չէ՞:

 

Ձեր անբարտավանությունը կկործանի ձեզ այնպես, ինչպես կործանեց նախկիններին»:

 
 
 

Կարդացեք նաև՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը