Հիմի էլ Էկոնոմիկայի նախարարը փորձում է լուրջ համոզել, որ, օրինակ, Հրայր Թովմասյանն է խանգարում երկրում իրական ներդրումներին։

Կարևոր չէ, թե տարածաշրջանում ինչ զարգացումներ են տեղի ունենում, դրանց հետևանքով որքան խոցելի է դառնում երկրի տնտեսությունը, կարևոր չէ, թե տարածաշրջանի պետությունների հետ տնտեսական համագործակցությունները նոր թափ են ստացե՞լ, թե՞ հետընթաց են արձանագրել, կարևոր չէ, թե օրինակ ռուս թուրքական նոր բախման պայմաններում Թուրքիան ինչպիսի դերակատարություն կարող է ունենալ Արցախի հարցի հետ կապված, իրադարձությունները ինչքանով ի նպաստ Հայաստանի կլինեն, և էդպես շարունակ․․

Կարևորը՝ ՀՀ հպարտ քաղաքացու պասպրտ ստանալն է ու «չարունախանձ» ՍԴ դատավորներին հեռացնելը, միայն դա է նպաստելու Հայաստանի կտրուկ զարգացման գործընթացին: