Ես, իհարկե, հասկանում, երբ մարդու կուռքը նախագահ Քոչարյանն է լինում, նույնիսկ ողջունում եմ, երբ նա ամեն ինչում փորձում է նմանվել։ Բայց, դե, չի ստացվում էլի, հո զոռով չի՞։ Շինարարական բումի տեղն անցած տարի ստացանք շինարարության համար նախատեսված բյուջեի մոտ 65 տոկոս թերակատարում։ Ասացիք, որ բոլոր դասատուների աշխատավարձերը բարձրացնում եք, բայց չարեցիք։ Փոխանակ մտածեք, թե ոնց մարդկանց կյանքը բարելավեք, դնում եք, օտար ավիաընկերությանը փող եք տալիս, որ մեզ էժան Հայաստանից Հռոմ տանի։ Կարայիք, չէ՞, այդ փողը, օրինակ, Արցախի հյուրանոցներին տայիք և խրախուսեիք, որ ժողովուրդը գնա Արցախ։ Բայց դե ում ի՞նչ եմ ասում։ Ձեզ համար պետությունը սկսվում և վերջանում է պադավատով և պարգևավճարով։
Չէ, Քոչարյան չես դառնա... Սպասի, հեսա գա, նորից քեզ մաստեր կլաս ցույց կտա։