ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան գրել է.
«2017 թվականի համեմատ քաղաքացիների գրավոր դիմումների թիվը 2019-ին կրկնապատկվել է։ 2017 թվականին ստացվել է 8330 դիմում, 2018-ին՝ 12314, իսկ 2019-ին՝ 17982։
2017-ին քաղաքացիների գրավոր դիմումների 51 տոկոսին է պատասխանվել, իսկ 2018-ին՝ 72 տոկոսին։ 2019-ին պատասխանված գրությունների թիվը 2017-ի համեմատ քառապատկվել է։ Քաղաքացիների դիմումների 97 տոկոսին է պատասխանվել։ Չպատասխանված 3 տոկոսի ցանկում են այն դիմումները, որոնց պատասխանները ուղարկվել են 2020-ին, նույն քաղաքացին նույն հարցով դիմել է մի քանի գրությամբ և այլն»։