2019 թվականին Հայաստան է ժամանել 2 միլիոն 150 հազար 383 մարդ:
2018 թվականին Հայաստան է ժամանել 1 միլիոն 906 հազար 722 մարդ:
2017-ին Հայաստան է ժամանել 1 միլիոն 751 հազար 729 մարդ:
2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 398 հազար 654-ով կամ 22.7 տոկոսով ավել մարդ:
Նշեմ նաեւ, որ 2018-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո դրական սալդո է արձանագրվել ժամանողների օգտին:
Այսինքն, ի տարբերություն վերջին շա՜տ երկար տարիների, թե՛ 2018, թե՛ 2019 թվականներին ավելի շատ մարդ ժամանել է Հայաստան, քան մեկնել: