Ինչ կուզենայի լսել Մյունխենից' ի պատասխան «ի՞նչ եք ակնկալում միջազգային հանրությունից» հարցին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք հրավիրում ենք միջազգային հանրությանը մարտի 31-ին առավելագույն լայն ընգրկմամբ ներկայացված լինելու եւ դիտելու Արցախի Հանրապետության համապետական ընտրությունները, սեփական աչքերով տեսնելու կայացած ժողովրդավարական պետակության ձեռքբերումները 30-ամյա անկախության արդյունքում։
Տեսնել Արցախյան ժողովրդավարությունն ու մտովի համեմատել բռնակցելու հավակնություններ ունեցողի վերջին կամ ցանկացած ընտրությունների պատկերի հետ: Ահա ինչ ենք ակնկալում միջազգային հանրությունից: Մնացածը մենք կանենք»:
Մյունխեն, Իշինգեռ, Մինսկի Խումբ, Ժնեւ, Մադրիդ, Կազան, Քի Վեստ, ... մեր հարցերի լուծումների օտարալեզու հատուկ անուններով չի պայմանավորվելու, որքան էլ բարեհունչ լինեն դրանք:
Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը պաշտպանող մեր զինվորն ու նրա թիկունքին կանգնած միասնական ժողովուրդն է բոլոր հարցերի լուծումը։ Հողի վրա է մեր հարցերի լուծումները։ Տեր կկանգնենք, կլուծենք։ Ու այդպես պիտի ապրենք միշտ»: