«Պերմանենտ հեղափոխության» գաղափարը ժամանակին Մարքսն ու Էնգելսն էին առաջ քաշել, հետո հրաժարվել են։ Սակայն համաշխարհային հեղափոխության տեսության ջահակիր Տրոցկին չէր կարող այդ գաղափարի կողքով անտարբեր անցնել և գրում է պերմանենտ հեղափոխության մասին իր հայտնի գիրքը ։
Տրոցկին ցանկանում էր ողջ աշխարհում հեղափոխություններ կազմակերպել, բայց նրան ընդիմանում էին Լենինն ու Ստալինը, որոնք առաջ էին քաշել մեկ առանձին երկրում վերցրած կոմունիզմի կառուցման տեսակետը։
Հայաստանի «հեղափոխության առաջնորդը», նույն ինքը՝ «ժողովրդի վարչապետը», նույնպես պերմանենտ հեղափոխության գաղափարն է առաջ քաշել, սակայն երկու տարբերությամբ։
1․ Եթե Տրոցկին պերմանենտ հեղափոխություն էր ցանկանում անել տարածության մեջ՝ երկիր առ երկիր, ապա «ժողովրդի առաջնորդը», ցանկանում է մեկ առանձին երկրում դա անել, արդեն ժամանակի մեջ, այսինքն անընդմեջ, իրար հաջորդող հեղափոխություններ անել՝ տնտեսական, արժեքային, գյուղատնտեսական, տուրիստական, իսկ հիմա՝ սահմանադրական։
2․ Տրոցկին, պայքարելով «թալանչիների», «շահագործողների», «ժողովրդի արյունը ծծողների», «լափամանից կտրվածների» դեմ, իր հայացքները չէր թագցնում, ինքը կոմունիզմ էր ցանկանում կառուցել, «մեր առաջնորդը», իր ողջ էությամբ, լեքսիկոնով, գաղափարներով, հռետորաբանությամբ լինելով բոլշևիկ-կոմունիստ, դա թագցնում է։
Ժամանակներն այլ են, դրսում ու ներսում դա չեն հասկանա։
Եթե Տրոցկին փորձում էր հենվել կազմակերպված դասակարգի՝ պրոլետարիատի վրա, ապա «մերը»' մարդկանց ստորագույն բնազդների վրա է ցանկանում խաղալ։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից: