Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարադոքսալ է, որ վարչապետը կարծում է, թե ԱԺ-ն չունի Երևանի քաղաքապետարանի գործառույթներին միջամտելու իրավունք, սակայն անձամբ մասնակցում է ավագանու «Իմ քայլը» խմբակցության նիստին: Էլ ո՞ւր մնաց իշխանության տարանջատման սկզբունքը, թե՞ էլի գործ ունենք երկակի ստանդարտների հետ»: